«Հրապարակ».ԲՀԿ-ն «Իմ քայլի» դեմ կոմպրոմատներ է հավաքել

«Հրապարակ».ԲՀԿ-ն «Իմ քայլի» դեմ կոմպրոմատներ է հավաքել

ԲՀԿ-ական պատգամավոր Էդուարդ Բաբայանի հարցով էթիկայի հանձնաժողով ստեղծելու իշխանական «սպառնալիքները» շարունակում են օդում կախված մնալ։ Աբովյանի քաղաքապետի ընտրություններից հետո Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, հիշեցնենք, հայտարարեց, թե մտածում է Բաբայանի՝ «Աբովյանը սարքել են գործ տվողների քաղաք» եւ այլ արտահայտությունների հարցով դիմել ԱԺ՝ էթիկայի հանձնաժողով ձեւավորելու պահանջով։

Երեկ «Իմ քայլի» պատգամավորներից շատերը վստահեցրին, որ դեռեւս չկա նման գործընթաց, բանն այն է, որ ԲՀԿ-ն էլ իր հերթին է հավաքագրել իշխանական պատգամավորների՝ այդ օրվա հետ կապված ֆեյսբուքյան գրառումները, որոնք, կարելի է ասել, չեն զիջում Բաբայանի հայտարարությանը, եւ հանձնաժողով ստեղծելու դեպքում կոնտրքայլերով են պատասխանելու։