Պատերազմից ի վեր քանի՞ երեխա է զոհվել Ուկրաինայում

ՌԴ-ի կողմից անցկացվող ռազմական հատուկ գործողության մեկնարկից ի վեր Ուկրաինայում զոհվել է 484 երեխա, ևս 992-ը վիրավորվել են։
Այդ մասին ասվում է Ուկրաինայի գլխավոր դատախազության հրապարակած տեղեկատվության մեջ։
Նշվում է, որ պատերազմի ընթացքում 19500 ուկրաինացի երեխա բռնի կերպով տեղափոխվել է Ռուսաստան կամ այլ օկուպացված տարածքներ։
Բացի այդ, վնասվել է ավելի քան 2500 ուսումնական հաստատություն, հիմնովին ավերվել է 256 ուսումնական հաստատություն։
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոն ասել է, որ այսօր Կիևի հրթիռակոծության հետևանքով զոհվել են 9-ամյա աղջիկն և նրա 34-ամյա մայրը, ինչպես նաև 33-ամյա մի կին։
Կարծիքներ