Մենք Մեր քաղաքապետը, Դուք ո՞վ եք

Մենք Մեր քաղաքապետը, Դուք ո՞վ եք
Վահագն Վերմիշյան

Երևանյան գրեթե բոլոր պաշտոնյաները ովքեր մի քանի ժամով այցելում են Գյումրի, որպես կանոն ազգանվեր ելույթներ ունենալուց և առաքյալի կեցվածքով քաղաքում շրջելուց հետո հեռանում են`համարելով իրենց առաքելությունը կատարած և այլևս չեն վերադառնում: Ապրիլի 5-ից հետո ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նորանշանակ նախագահ Վահագն Վերմիշյանը այցելեց Գյումրի:

Փոխանակ համապատասխան մասնագետների մասնակցությամբ կազմակերպեր Գյումրու փողոցների վերակառուցման նախագծային փաստաթղթերում և իրականացված շինարարական աշխատանքներում տեղ գտած սխալների ուսումնասիրությունը և սեղմ ժամկետներում ներկայացներ առաջարկներ դրանց վերացման վերաբերյալ, հակառակը` մարզպետարանի դահլիճում իր կենսագրությունը պատմելուց հետո նա որոշեց, որ Գյումրու քաղաքապետը, եթե պետք է, պիտի փոս էլ փորի: 

Պարոն նորանշանա՛կ, ասեմ իմանաք, մենք՝ գյումրեցիներս և մեր քաղաքապետը ապրում ենք նույն կենսադաշտի մեջ, նույն փոշու և մետաղե տնակների կողքին, մեկս լավ, մեկս մի քիչ ավելի լավ, մեկս շատ վատ: Մենք կարող ենք մեզ իրավունք վերապահել պահանջել քաղաքապետից ինչ որ բան, պարտադրել քաղաքապետին ինչ որ բան, կարող ենք ենթարկվել քաղաքապետի որոշումներին կամ չենթարկվել: Իսկ Դուք երեկ՝ մեկ, էսօր՝ էրկու, մեր գլխին Նիկոլ եք խաղո՞ւմ։ Ձեր դեկլարատիվ հայտարարություններով մեր խնդիրները չեն լուծվելու:

Ձեզ նման տասնյակ պաշտոնյաներ եկել ու գնացել են՝  Գյումրու խնդիրները մնացել են: Օրինակ, եթե Դուք տեղյակ լինեիք մայթերի նիշերի փոփոխությանը, որը հետագայում հանգեցնելու է մի շարք բարդությունների (այդ թվում ջրերի թափանցմանը շենքերի մուտքեր) մասնագիտական նախաձեռնություն հանդես կբերեիք, հետևողական լինելով գործընթացներին:

Տեղեկացնեմ նաև , որ քաղաքապետարանը պատվիրատու է, ոչ թե կատարող: Ի միջի այլոց,  այս պահին կատարողների նկատմամբ քրեական գործեր հարուցելն էլ ողջամիտ չէ: Գյումրիում ձմեռը շուտ է սկսվում:Բարի՛ եղեք, փորձեք օգտակար լինել կամ պարզապես Գյումրի մի այցելեք:

Հասմիկ Մելքոնյան, Գյումրի