Սերբիան ընտրում է կայունությունը

Սերբիան ընտրում է կայունությունը

Սերբիայում, այդ երկրի իշխող քաղաքական կոալիցիան` «Ալեքսանդր Վուչիչ՝ Սերբիան չպետք է կանգ առնի» անվանումով եւ ձեւավորվել է Սերբական առաջիմական կուսակցության շուրջ, հաղթել է կիրակի տեղի ունեցած մունիցիպալ ընտրություններում։ 89 համայնքներից 85-ում, ներառյալ մայրաքաղաքը, կղեկավարեն այս կոալիցիայի ներկայացուցիչները։

Այս կերպ, ըստ տեղի քաղաքագետների, Սերբիան հերթական անգամ հասկացրել է, որ մերժում է ամեն տեսակի բախտախնդրությունն ու արկածախնդրությունը եւ նախընտրում կայունությունը։ Նախագահ Վուչիչը, անդրադառնալով Բելգրադին, հայտարարել է, որ տեղական խորհրդի 110 տեղերից 62 կամ 63 տեղը պատկանելու է իրենց քաղաքական ուժին։