Լարսում կան կուտակված մեքենաներ. բաց է միայն մարդատարների համար․

Լարսում կան կուտակված մեքենաներ. բաց է միայն մարդատարների համար․

ՀՀ տարածքում այսօր կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար: Շիրակի մարզի Ջաջուռի ոլորաններում և Ծաղկահովիտ-Ապարան, Ծաղկահովիտ-Արթիկ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից ստացված տեղեկության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկության համաձայն՝ ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ: