ԵՄ-ն հայտարարել է, որ չի ճանաչում Արցախի ընտրությունները

ԵՄ-ն հայտարարել է, որ չի ճանաչում Արցախի ընտրությունները

«ԵՄ-ն չի ճանաչում այն օրենադրական եւ սահմանադրական չափանիշները, որոնք շրջանակներում տեղի են ունենում մարտի երեսնունմեկի ընտրությունները չճանաչված ԼՂՀ-ում»։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչությունը։ Հիշեցնենք, որ այսօր ԼՂՀ-ում ընթանում են նախագահական եւ խորհրդարականական ընտրություններ։ «Նկատի ունենալով, որ ԼՂ-ում մարտի երեսունմեկին ընթանում են նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ, ԵՄ-ն կրկին հայտարարում է, որ չի ճանաչում այն օրենսդրական եւ սահմանադրական չափանիշները, որոնց շրջանակում տեղի են ունենում ընտրությունները»,- ասված է հայտարարության մեջ։ Նշենք, որ նախկինում եւս ԵՄ-ն նման հայտարարություններով հանդես եկել է։ ԵՄ-ն վերահաստատել է, որ վճռական կերպով աջակցում է ԼՂ հակամարտության կարգավորման ԵԱՀԿ ՄԽ ջանքերը։