Յոթ ամիս է՝ աշխատավարձ չենք ստացել, Փաշինյանի հետ հանդիպում ենք պահանջում

Յոթ ամիս է՝ աշխատավարձ չենք ստացել, Փաշինյանի հետ հանդիպում ենք պահանջում

«Նաիրիտի» աշխատակիցները հերթական անգամ կառավարության շենքի մոտ են ու բողոքի ակցիա են իրականացնում, այս անգամ նրանց թիվն անհամեմատ ավելի մեծ է։ Պնդում են՝ ուզում են միայն հանդիպել վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ,ուրիշ ոչ մեկի տեսնել չեն ուզում ։

«Արդեն 30 տարի է՝ մենք պայքարում ենք էս գործարանի համար, որպեսզի էս գործարանը կուլ չտան։ Լավ գիտեք, որ Հայաստանի բոլոր ձեռնարկությունները Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ թալանել են, մենակ «Նաիրիտն» է մնացել, էն էլ գիտեն՝ քիմիա է, իսկ իրենք էդքան գաղափար չունեն։ Հիմա մենք մնացել ենք 220 հոգի, ովքեր յոթ ամիս աշխատավարձ չեն ստացել, յոթ ամիս, պատկերացնու՞մ եք ՝ ինչ թիվ է։Բոլոր համապատասխան ատյաններին դիմել ենք ,արձագանք չկա»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Նաիրիտցիներից մյուսն էլ դիմեց ոստիկանության ներկայացուցիչներից մեկին. «Դու ե՞րբ ես ստացել աշխատավարձ, ես յոթ ամիս է՝ չեմ ստացել, բա չեղա՞վ, որ դու էլ ես մեղավոր»։