Մամուլը 160 անգամ անդրադարձել է Լենա Նազարյանի մեկնաբանությանը (Ինֆոգրաֆիկ)

Մամուլը 160 անգամ անդրադարձել է Լենա Նազարյանի մեկնաբանությանը (Ինֆոգրաֆիկ)

Փետրվարի 17-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվել Հայաստանի 24 համայնքում, որոնցից 14-ում ընտրությունները հերթական են եղել, իսկ 10-ում՝ արտահերթ: Նշված համայնքներից 20-ում կայացել են համայնքի ղեկավարի, իսկ 4 համայնքում` ավագանու անդամի ընտրություններ: 

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում Քննչական կոմիտեի մարզային քննչական բաժիններում առերևույթ  ընտրախախտում պարունակող նյութեր չեն ստացվել:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երկու ներկայացուցիչը հաղթել են միայն Կոտայքի և Շիրազի մարզերում։ Մյուս մարզերում ընտրվել են անկուսակցական թեկնածուները։ 
Հատկանշական է, որ ՏԻՄ ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը թեկնածու չի առաջադրել, թեև 7 կուսակցական ինքնաառաջադրվել են: 
Եղել են համայնքներ, որտեղ ՔՊ անդամ թեկնածուները պարտվել են, եղել են համայնքներ՝  հաղթել են։ Օրինակ, Գեղարքունիքի մարզի Ակունք համայնքի ղեկավար է ընտրվել անկուսակցական Նիկոլա Խաչատրյանը՝ ստանալով 561 քվե։ Իսկ համայնքապետի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Կարեն Սիմոնյանը պարտվել է՝ ստանալով 469 քվե։

Ըստ մեդիա մոնիտորինգի տվյալների՝ հայկական ԶԼՄ-ները ակտիվորեն անդրադարձել են ՏԻՄ ընտրություններին՝ փետրվարի 17-ին և 18-ին հրապարակելով մոտ 900 լրատվական նյութ։ Երկու օրվա ընթացքում ընտրությունների մասին գրել է մոտ 30 տեղական լրատվական կայք։ Լրատվական նյութերի հրապարակման թվաքանակով առաջին հնգյակում են․ Slaq.am-ը՝ 78 հրապարակում, Shantnews-ը` 38 հրապարակում, News.am-ը՝ 34 հրապարակում, 1in.am-ը՝ 31 հրապարակում, Tert.am-ը՝ 30 հրապարակում։ 

«Հրապարակ» օրաթերը նշված երկու օրվա ընթացքում ՏԻՄ ընտրությունների մասով մոտ  10 հրապարակում է ունեցել։

ՏԻՄ ընտրությունների լուսաբանման ինֆոգրաֆիկա՝ փետրվարի 18, 19


Մեկնաբանելով իրողությունը՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը ընդգծել է՝ իշխանության որոշ թեկնածուների պարտությունը նորմալ է, պարտադիր չէ, որ ընտրություններում միշտ իշխանությունը հաղթի, հայտնում է «Ա1+»-ը։

Հարցին, թե ինչպես է, օրինակ՝ Ուրցաձորում ընտրվել  այն համայնքապետը, որին իշխանությունները հեռացրել էին, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը պատասխանեց, որ այո՛, մի քանի համայնքներում, երբ կային համայնքի ղեկավարի դժգոհություններ, եղել է մոտեցում, որ պետք է բնակիչների ցանկությանն ընդառաջ գնալ, հետագայում եթե ընտրություններին նա կցանկանա մասնակցել, կարող է առաջադրվել և ընտրվել:

Լենա Նազարյանը նշեց, որ եթե կուսակցությունը ցանկանար, կարող էր, իհարկե, առաջադրել թեկնածուներ, ովքեր կարող էին հաղթել: «Ուղղակի չէինք ուզում մոնոպոլիզացնել քաղաքական դաշտը, և բոլոր ցանկացողներն առաջադրվեն, և համայնքը որոշի»,-ասաց նա, մեջբերում է Tert.am-ը։

«Հրապարակ» օրաթերթն Ուրցաձորում համայնքապետ  ընտրված, համայնքի նախկին ղեկավար, անկուսակցական Ռաֆիկ Անդրեասյանին հարցրեց, թե ի՞նչ տպավորություններ ունի, հաղթե՞լ է մարզպետին, նրան ապացուցե՞լ է, որ համայնքի լեգիտիմ ղեկավար է․ «Ես որևիցե մեկին ապացուցելու չունեի, ես ընդամենը ուզում էի, որ մեր ժողովրդի մոտ բախումներ չլինեն, խաղաղություն տիրի, ու ոչ մեկի հորդորն էլ չէր կարող ինձ այդ քայլին տանել, իմ հրաժարականի միակ պատճառը եղել են այդ բախումները։ Իսկ թե ինչպե՞ս ընտրվեցի, ապա դրա ճշգրիտ պատասխանը տվեց գյուղը։ Ես բազմաթիվ փորձություններով ու դժվարություններով եմ անցել, իսկ այդ դժվարություններն ու փորձությունները ինձ համար ուսանելի են եղել, ես այդտեղ բան եմ սովորել։ Դա էլ եմ դժվարություն համարում, բայց կարծում եմ, որ դա այն դժվարությունը չէր, որոնց միջով ես մինչ այդ անցել էի։ Կարծում եմ այս լուծումը արդեն իսկ բավականին դրական ազդեցություն ունեցավ, այս անգամ ավելին ենք անելու, որ այդ ընդդիմախոսները ինչքան հնարավոր է, աչքերը ավելի լայն բացեն, իրականության հետ հաշտվեն ու, կարծում եմ՝ այդ ամենը պետք է առարկայական ապացուցել, միայն խոսքերով չէ»։

ՏԻՄ ընտրությունների թեման արձագանք է ստացել հասարակության շրջանում՝ հակասական քննարկումների առարկա դառնալով։ Օրինակ՝ ընտրությունների մասով Լենա Նազարյանի մեկնաբանությունները, որոնք փետրվարի 18-ին լուսաբանվել են լրատվամիջոցների ավելի քան 160 հրապարակումներում, քննարկվել են Facebook սոցիալական ցանցում, սակայն ոչ շատ ակտիվ։ Այսպես, քաղաքական դաշտը մոնոպոլիզացնել չցանկանալու մասին Tert.am-ի ֆեյսբուքյան գրառումը ստացել է միայն 18 մեկնաբանություն։ 

Լենա Նազարյանի մեկնաբանությունների հրապարակման ինֆոգրաֆիկա


Իրավիճակը վերլուծելու և գնահատելու համար պետք է մանրամասնորեն ուսումնասիրել մեդիա ոլորտի հրապարակումները և համացանցում հասարակության արձագանքը։ Այս հարցում օգտակար կլինի Rumorsmonitoring.com օնլայն մեդիա մոնիտորինգի հարթակը, որի կիրառմամբ և գրվել է այս հոդվածը։

Եղեք տեղեկացված ցանկացած հրապարակման մասին ինտերնետային կայքերում և սոցիալական ցանցերում։