Հնարավոր է՝ Մանվել Գրիգորյանի մեղադրանքը լրացվի. գլխավոր դատախազը հանդիպեց ցուցարարներին (տեսանյութ)
Քիչ առաջ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը անսալով Մանվել Գրիգորյանի կրկին կալանավորումը պահանջող ցուցարարներին։ Նա նշեց, որ դատարանի որոշմանն իրենք եւս համաձայն չեն, այդ իսկ պատճառով բողոքարկելու են Վերաքննիչ քրեական դատարան։
Դավթյանը նաեւ չբացառեց, որ Գրիգորյանի մեղադրանքը կլրացվի։ Պատասխանելով ցուցարարների հարցերին՝ գլխավոր դատախազն ասաց, որ չկասկածեն, թե հիմնավոր փաստեր են ներկայացնելու։
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը դատարանը 25 միլիոն դրամ գրավի դիմաց փոփոխել էր։
Կարծիքներ