Հալիձոր գյուղի հարակից տարածքում լուրջ աշխատանքներ են տարվել

Հալիձոր գյուղի հարակից տարածքում լուրջ աշխատանքներ են տարվել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից հայտնել էին, որ Հալիձոր գյուղի հարակից տարածքում սողանքի ակտիվացման հետևանքով հողազանգվածը փակել էր Որոտան գետի հունը։ Հաղորդագրության մեջ նշվում էր, որ, պետք չէ այցելել «Սատանի կամուրջ» կոչվող գոտի։

«Հրապարակի» հետ զրույցում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի քարտուղար Էդմոն Զարգարյանը նշում է, որ հայտարարությունն արվել է անվտանգության նկատառումներից ելնելով։ 

«Որոշակի անհանգստություն կար, բայց մեր մարզային ստորաբաժանումներն այնտեղ լուրջ աշխատանքներ են տարել, ինչ որ հնարավոր է անել մարդու կողմից մեր ունեցած տեխնիկական միջոցներով, ամեն բան ձեռնարկվել և արվել է»,- նշեց Էդմոն Զարգարյանը։

Փորձեցինք կապ հաստատել նաև Տաթևի համայնքապետարանի հետ, սակայն մեր զանգերին այդպես էլ չպատասխանեցին։