Նյու-Յորքում փորձել են հրդեհել Ս․ Պատրիկի տաճարը

Նյու-Յորքում փորձել են հրդեհել Ս․ Պատրիկի տաճարը

Մինչ ողջ Եվրոպան շոկի մեջ է Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհի հետեւանքով, Նյու Յորքում փորձել են հրդեհել տեղի Սուրբ Պատրիկի տաճարը։ Գերմանիայում էլ ուժեղացված հսկողություն է սահմանվել բոլոր քրիստոնեական եկեղեցիների ու տաճարների, ներառյալ Քյոլնի տաճարի հանդեպ։ Պարզվել է, որ գերմանական հրշեջ ծառայությունն ունի կադրերի սուր պակաս։ Իսկ ահա Միացյալ Նահանգներում իրավապահները ձերբակալել են այն անձին, ով փորձել է հրդեհել Սուրբ Պատրիկի տաճարը։ Վերջինս իր հետ տաճարի տարածք է անցկացրել 15 լիտրից ավել բենզին, որպեսզի այն լցնի տաճարում եւ այրի։ Ոստիկանները վրա են հասել եւ վնասազերծել տղամարդուն այն պահին, երբ նա բենզինը լցնելիս է եղել տաճարի դռների վրա։