Էդվարդ Նալբանդյանը 7 տարի հետո՝ 2026 թվականին ելույթ է ունեցել․ լուսանկարներ

Էդվարդ Նալբանդյանը  7 տարի հետո՝ 2026 թվականին ելույթ է ունեցել․ լուսանկարներ

Արտաքին գործերի նախարարության պաշտոնական  կայքի «Տեսանյութեր» բաժնում անհասկանալի իրավիճակ է։ Բանն այն է, որ այնտեղ հերիք չի հրապարակվել են տեսանյութեր նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանի մասնակցությամբ, մի բան էլ այդ տեսանյութերը «ապագայից» են։ 

Օրինակ՝ այդ բաժնի գլխավոր տեսանյութը «ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի բացման խոսքը Կանադայի 150-ամյակին նվիրված միջոցառմանը» վերնագրով հրապարակվել է 2026 թվականի հոկտեմբերի 17-ին։ Մյուս տեսանյութերի «հերոսը» կրկին Նալբանդյանն է. այս անգամ ԱԳՆ կայքի աշխատակիցները շատ առաջ չեն ընկել, ընդամենը՝ մի քանի ամիս։ Այնտեղ նշված է, որ  Հայաստան է ժամանել Հնդկաստանի փոխնախագահը, որին դիմավորել է Էդվարդ Նալբանդյան, եւ դա տեղի է ունեցել 2019 թվականին ապրիլի 24-ին։ Էդվարդ Նալբադյանի մասնակցությամբ այդպիսի մի քանի տեսանյութեր կան, որոնք տեղի են ունեցել 2019 թվականին։ Մի քիչ ներքեւ սակայն, այսօրվա իրականությունն է, որտեղ ներկայացված են գործող նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումները։

Տպավորություն է, թե ԱԳՆ-ում փայփայում են Նալբանդյանի վերադարձը կամ այդ ձեւով են իրենց կարոտը առնում նրանից։