«Հրապարակ». «Ակն ընդ ական ատամն ընդ ատաման» աղմուկ ՀԴՄ կտրոնի շուրջ

«Հրապարակ». «Ակն ընդ ական ատամն ընդ ատաման» աղմուկ ՀԴՄ կտրոնի շուրջ

Մեզ ուշագրավ դեպք պատմեցին՝ մարզպետներից մեկի հետ կապված։ Նա «Վիտամին» խանութից առեւտուր է անելիս եղել, վաճառողը, հավանաբար, չճանաչելով, ՀԴՄ կտրոն չի խփել, եւ մարզպետն աղմուկ է բարձրացրել՝ զանգել է մարզի հարկային՝ պահանջել գալ եւ տուգանել կարգազանց բիզնեսմենին։

Այս աղմուկի վրա հայտնվել է խանութի տերը եւ, տեղեկանալով, թե ինչից է մարզպետը վրդովվել, հարցրել է․ «Մարզպետ ջան, համաձայն եմ՝ խախտում ենք արել, բայց որ մի քանի ամիս առաջ կնոջս ատամները սարքեցիր, ու դրա դիմաց 1 միլիոն դրամ տվեցի, ինչի՞ ՀԴՄ կտրոն չտվեցիր»։ «Մեր մարզին մարզպետ չի գալիս»,- հոգոց հանեց մեր լոռեցի զրուցակիցը։