Հայկ Սարգսյանի տեղեկություններով, եղբայրը՝ Նարեկ-Գոնսալեսը, չի արտահանձվի

Հայկ Սարգսյանի տեղեկություններով, եղբայրը՝ Նարեկ-Գոնսալեսը, չի արտահանձվի

Սերժ Սարգսյանի եղբորորդու` Հայկ Սարգսյանի գործով դատական նիստը շարունակվում է: Այսօր կհարցաքննվեն գործող անցնող վկակերը:

Նախքան դատական նիստի մեկնարկը, Հայկ Սարգսյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց, որ իր հայրը` Ալեքսանդր Սարգսյանը, գտնվում է արտերկրում` բուժման նպատակով:

Անդրադառնալով եղբոր արտահանձնմանն՝ ասաց, որ իր տեղեկությամբ Չեխիայի արդարադատության նախարարը համաձայնություն չի տվել Նարեկ Սարգսյանի արտահանձման վերաբերյալ:

Մեր մյուս հարցին, թե հորեղբորից՝ Լեւոն Սարգսյանից, որը հետախուզման մեջ է, տեղեկությո՞ւն ունի, պատասխանեց, որ ոչ։

Նշենք, որ Հայկ Սարգսյանը խուսափում էր հարցերին պատասխանելուց, նշում էր, որ նիստից ուշանում է։

Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել սպանության փորձ կատարելու, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու ու պահելու համար: Վերջինս, հիշեցնենք, հուլիսի 11-ին կալանավորվել էր, իսկ սեպտեմբերի 10-ին 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել:

Մանրամասները` տեսանյութում: