Արտակարգ դրություն չի սահմանվի

Արտակարգ դրություն չի սահմանվի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր չէ սահմանել արտակարգ դրություն, կապված Մեքսիկայի հետ սահմանին սահմանային պատի կառուցման հետ։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Թրամփը մասնավորապես ասել է, որ առայժմ ինքը սպասում է, որպեսզի Կոնգրեսը որոշում կայացնի սահմանային պատի հետ կապված։ Սպիտակ տան ղեկավարը նկատել է, որ հարկ է, որ Կոնգրեսն իր գործն անի։ Նշենք, որ ավելի վաղ Թրամփը պնդել էր, որ ունի իրավունք արտակարգ դրություն սահմանել, շրջանցել այդպիսով Կոնգրեսին եւ կառուցել սահմանային պատը։