Երևանի կենտրոնում փողոցային առևտուրը չի դադարում

Երևանի կենտրոնում փողոցային առևտուրը չի դադարում

Երևանի քաղաքապետետարանը բազմիցս նշել է, որ պայքարելու են փողոցային առևտրի դեմ։ 

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը քաղաքապետի պաշտոնում ընտրվելուց հետո ևս անդրադարձել էր այս խնդրին։ 

Հայկ Մարությանը նշել էր, որ մարդիկ ուզում են՝ ամեն ինչ ծառայի իրենց նպատակին։ Առևտրի վայրերը ծառայեն առևտրի համար, փողոցները՝ որպես փողոցներ։

Քաղաքապետը նշել էր,որ պետք է գնալ, ասել, որ սա օրենքի պահանջն է, երկրորդը, որ սա հանրության պահանջն է։ Այս խոսքերից հետո տևական ժամանակ է անցել, բայց երբ շրջում ես Երևանի փողոցներով, տեսնում ես, որ այդքան էլ բան չի փոխվել։ 

Փողոցային առևտուր ասվածը ցայսօր նկատելի է Երևանի կենտրոնական փողոցներում, մասնավորապես Տիգրան Մեծի և Մաշտոցի պողոտաներում։