Կրակոցներ Մոսկվայում, կան զոհեր

Կրակոցներ Մոսկվայում, կան զոհեր

Մոսկվայի «Նովիե Չերյոմուշկի» մետրոյի կայարանի մոտ հրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետեւանքով երկու մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը։ Անհայտ անձը, ըստ «Москва» լրատվական գործակալության փոխանցման, կրակոցներ է սկսել արձակել դեռեւս անհայտ զինատեսակից, վիրավորել մեկ մարդու ապա ինքնասպանություն գործել։ Հայտնի չէ, թե տուժածը մահացել է թե ոչ։ Դեպքի վայրում աշխատում են իրավապահները։ РИА Новости լրատվական գործակալությունը եւս հաղորդում է այն մասին, որ երկու մարդ զոհվել է «Նովիե Չերյոմուշկի» մետրոյի կայարանի մոտ։ 112 տելեգրամ ալիքն էլ հաղորդում է, որ կրակոցների հեղինակը Երեւանից ժամանածներ են եղել, որոնք ինչ որ բան չեն կարողացել կիսել իրար մեջ եւ երբ մեկը մահացած ընկել է կրակոցից հետո, մյուսն ինքնասպան է եղել։