Սկսում են խոսել նույնիսկ 10. 000 զոհվածի մասին․ Թբիլիսաբնակ լրագրողը՝ Ղարաբաղի պատերազմում հայկական կողմի զոհերի մասին

Սկսում են խոսել նույնիսկ 10. 000 զոհվածի մասին․ Թբիլիսաբնակ լրագրողը՝ Ղարաբաղի պատերազմում հայկական կողմի զոհերի մասին

Հակամարտությունների գծով թբիլիսաբնակ ամերիկացի լրագրող Նիլ Հաուերը, որն Արցախից լուսաբանում է ընթացիկ իրադարձությունները, թվիթերյան իր էջում հայտնում է, որ Լեռնային Ղարաբաղի պատերազմում զոհվածների թիվը կարող է լինել նույնիսկ 10 հազարի։

Այս մասին տեղեկանում ենք լրագրողի թվիթերյան գրառումից։

Մի հրապարակմամբ՝ նա գրել է, որ ոչ ոք դեռ չգիտի ադրբեջանական կորուստները, բայց դրանք նույնպես ակնհայտորեն չափազանց շատ են: «Անօդաչու թռչող սարքերի ոչ մի հարված, բայց նրանք անընդհատ գրոհում էին պաշտպանվող դիրքերի վրա և շատ արյունալի մարտեր էին մղում: Նրանց կորուստները անկասկած համարյա համադրելի են, եթե ոչ ավելի շատ»։

«Ղարաբաղի վերջին պատերազմի ժամանակ կորուստները Հայաստանում և Արցախում. Ելնելով դեռեւս անհայտ կորած և ենթադրաբար զոհված զինծառայողների քանակից՝ սկսում են խոսել 7-8,000 կամ նույնիսկ 10,000 զոհվածի մասին: 44 օրվա ընթացքում»,- գրել է Հաուերը:

Վերջինս նաև Ստեփակակերտից դեպի Շուշի նայող լուսանկար է հրապարակել ու կից գրել․ «Շուշի/Շուշա, ինչպես երեւում է Ստեփանակերտից: Այնքան մոտ, բայց դեռ ...»։