Ինձ կրակողը Մարտիրոս Հակոբյանն է եղել

Ինձ կրակողը Մարտիրոս Հակոբյանն է եղել

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, շարունակվում է «Սասնա ծռեր» խմբի տասն անդամի գործով դատական նիստը: Տուժողների հարցաքննության ընթացքում ցուցմունք տվեց նաև 02 լրատվականի օպերատոր Ռոբերտ Հայրապետյանը, որը ՊՊԾ գնդի գրավման օրերին ձեռքի շրջանում ստացել է ձեռքի վիրավորում: Նա ասաց, որ իրեն կրակողը եղել է Մարտիրոս Հակոբյանը. «Մկաններս էին վնասվել, չէի կարողանում ձեռքս շարժել»:

Ամբաստանյալ Արեգ Կյուրեղյանը հետաքրքրվեց, թե որքան հատվածն է կարողացել նկարահանել, որին ի պատասխան՝ Հայրապետյանն ասաց, որ վայրկյաններ է տևել: Արեգ Կյուրեղյանն ասաց, որ տեսանյութը կրճատել են` գործը կոծկելու համար, քանի որ տեսանյութում պիտի երևար, որ առաջինը ոչ թե գնդի կողմից է հնչել կրակոցը, այլ «ԲԷՏԷէՌ»-ի: Ամբաստանյալները տուժողին հարցեր տվեցին, թե ինչպես կարող էր Մարտիրոս Հակոբյանը կրակել իր ուղղությամբ, եթե նա գտնվել է «ԲԷՏԷԷՌ»-ի հետևում, իսկ ինքը` առջևում: Տուժողը պատասխանեց. «Կարծում եմ` ինքն է եղել»:

Պավել Մանուկյանն արձագանքեց. «Հա, այսինքն՝ ոչ թե վստահ ես, այլ կարծում ես, ասել են՝ այդպես ասա, ասում ես»: Տուժողը նշեց, որ իրեն ոչ ոք ոչինչ չի ասել: Նա առարկեց, որպեսզի համաներումը խմբի անդամների նկատմամբ կիրառվի: