Դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկությունը թույլատրելու մասին որոշումը բեկանվեց

Դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկությունը թույլատրելու մասին որոշումը բեկանվեց

Այսօր Վերաքննիչ դատարանը բավարարեց Դավիթ Գրիգորյանի գործով բողոքը՝ բեկանելով խուզարկությունը թույլատրելու մասին դատարանի որոշումը ։ Այս մասին տեղեկացնում է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի պաշտպաններից Գեորգի Մելիքյանը։

«Մոտենում ենք պատվիրատուների պատասխանատվության կանչելուն, քիչ մնաց»,-եզրափակել է նա։
Այս գրառմամբ կիսվել է Գրիգորյանի մյուս պաշտպան Երվանդ Վարոսյանը՝ գրելով․ «Սառույցը շարժվեց, պարոնայք երդվյալ ատենակալներ։ Դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկությունը թույլատրելու մասին որոշումը բեկանվեց»:

Հիշեցնենք, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակած դատավոր Դավիթ Գրիգորյանը մեղադրվում  է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ։