Նյու-Յորքում կփակվեն բոլոր դպրոցները

Նյու-Յորքում կփակվեն բոլոր դպրոցները

Նյու-Յորքի քաղաքային իշխանությունները որոշում են կայացրել փակել քաղաքի բոլոր դպրոցները՝ նոր տիպի կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով։ Այս մասին հայտարարել է Նյու-Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն։ Դպրոցները փակ կմնան մինչեւ գարնանային արձակուրդների վերջը՝ ապրիլի 20-ը։

«Մենք կփորձենք դպրոցները վերաբացել ապրիլի 20-ին, սակայն պետք է անկեղծորեն ասեմ, որ մենք գործ ունենք բազմաթիվ մարտահրավերների հետ, որոնցից շատերը մեզ դեռ անհայտ են»,- գրել է դե Բլազիոն։ Վերջինս այս որոշումը անվանել է ծանր որոշում, որը առանձնապես ուրախ սրտով չէ, որ կայացրել են։