Դա սուտ է, Վ.Գասպարյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը.փաստաբան

Դա սուտ է, Վ.Գասպարյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը.փաստաբան

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝ 

«Որոշ «ազատ» լրատվամիջոցների կողմից տարածվել է տեղեկատվություն, թե իբր Վլադիմիր Գասպարյանի կողմից կատարվել է հանցագործությամբ պատճառված վնասի հատուցում։ Հայտնում եմ, որ դա սուտ է, Վ.Գասպարյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, հետևաբար և որևէ պատճառված վնաս։ Իմ տեղեկություններով, վնասը վաղուց հատուցվել է այն ենթադրաբար պատճառած այլ անձանց կողմից»։