Քաղցրեղենի հանդեպ հակումը նվազեցնելու նոր մեթոդ է մշակվել․ գիտնականներ 

Քաղցրեղենի հանդեպ հակումը նվազեցնելու նոր մեթոդ է մշակվել․ գիտնականներ 

Չինացի գիտնականները պարզել են, որ մարդու աղիներում Bacteroides vulgatus անվանումն ունեցող բակտերիաների ներդրմամբ կարելի է հասնել քաղցրեղենի հանդեպ մարդու ունեցած հակման, ինչպես նաեւ՝ մեթաբոլիկ հիվանդություններ ձեռք բերելու ռիսկի նվազման։ Այս մասին հայտնում է Nature Microbiology հանդեսը։ Նախնական հետազոտությունները պարզել են, որ շաքարային դիաբետ ունեցող մարդկանց մոտ նվազեցված է FFAR4 սպիտակուցը, որը կարգավորում է GLP-1 հորմոնի սեկրեցիան, որն էլ իր հերթին՝ կարգավորում է արյան մեջ շաքարի պարունակությունն ու մարդու ախորժակը։ Վերոնշյալ սպիտակուցի քանակության նվազումը կապված է նաեւ մարդու աղիներում Bacteroides vulgatus բակտերիայի  նվազման հետ։

Գիտափորձերը ցույց են տվել, որ աղիներում B. Vulgatus բակտերիաների ներդումը զգալիորեն նվազեցնում է քաղցր մթերքների հանդեպ եղած հակումը։ Այս գիտական բացահայտումը, ըստ մասնագետների նոր հնարավորություններ է բացում ճարպակալման եւ երկրորդ տիպի շաքարային դիաբետի բուժման նոր մեթոդների մշակման համար։ Այդ մեթոդների հիմքում կարող է ընկած լինել աղիներում Bacteroides vulgatus բակտերիա պարունակող դեղամիջոցների ստեղծումը, որով կկարգավորվի նրանց քանակն ու գործունեությունը մարդու օրգանիզմում։ Այդուհանդերձ, մասնագետները նկատում են, որ անհրաժեշտ են հավելյալ մանրակրկիտ ուսումնասիրություններ՝ «աղիներ-լյարդ-գլխուղեղ» առանցքի համար։