Նիկոլ Փաշինյանը ի՞նչ հիմնավորմամբ է հանդիպել քրգործով տուժողի հետ

Նիկոլ Փաշինյանը ի՞նչ հիմնավորմամբ է հանդիպել քրգործով տուժողի հետ

Փասստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՎՍՏԱՀԱԲԱՐ ՉԵՔ ՄԱՐՍԵԼՈՒ, ՉԵՆՔ ԹՈՂՆԻ ՄԱՐՍԵՔ
Օծանելիքի գողության գործով տուժող Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո դիմում էի ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, որպեսզի նա պարզաբանի, թե ի՞նչ հիմնավորմամբ է հանդիպել քրեական գործով տուժողի հետ և նրա հետ քննարկել գործի մանրամասները։ 
Բացի այդ՝ միջնորդել էի հանդիպել պաշտպանական կողմի հետ և վերջինիս հետ ևս քննարկել գործը։
Ստացել եմ այս պատասխանը։ Այժմ փնտրում եմ այն Սահմանադրությունը և օրենքը, որը  ՀՀ գլխավոր դատախազին վերապահում է քրեական գործով տուժողների հետ հանդիպելու  կալանավորումների և գործի մանրամասները քննարկելու իրավասություն»։