Ականջիս հասավ, որ Ավինյանի հրամանն է, զեկուցել են, որ Ռոման Մուրադյանն է, ասել է՝ պոլերին պառկացրեք

Ականջիս հասավ, որ Ավինյանի հրամանն է, զեկուցել են, որ Ռոման Մուրադյանն է, ասել է՝ պոլերին պառկացրեք

Նախօրեին մենք գրել էինք մի աղմկահարույց միջադեպի մասին, որի գխավոր «դերակատարները» ոստիկաններն էին, ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի եղբոր որդին՝ Մալաթիա-Սեբաստիայի նախկին թաղապետ Արտակ Ալեքսանյանը, վերջինիս ընկեր, նախկինում ՔՊ-ից պատգամավորի թեկնածու Ռոման Մուրադյանը։ Ծեծկռտուքի տեսանյութն էինք հրապարակել, որտեղ երեւում էր, թե ինչպես է ոստիկանությունը բիրտ ուժ կիրառում, հնչում են հայհոյանքներ եւ այլն։ Դեպքից հետո Արտակ Ալեքսանյանն ընկել է հիվանդանոց՝ վերակենդանացման բաժանմունք։
Մենք զրուցել ենք միջադեպի մասնակից Ռոման Մուրադյանի հետ։ Վերջինս մանրամասնեց, թե ինչ է եղել տեղի ունեցել․ «Ես փողոցում կնոջս հետ քայլում էի, պատահական հանդիպեցի ընկերոջս՝ Արտակ Ալեքսանյանին, մի քիչ շփվեցինք, քայլեցինք, տեսանք բաց ռեստորան կա Աբովյան փողոցում, բարձրացանք, նստեցինք, չորս հոգով նստած էինք։ Ներս մտան ոստիկանները՝ մոտավորապես 20 հոգի, ռեստորանի մենեջերին ասացին, որ այն փակ է պարետի որոշումով, մենեջերն էլ ասաց, որ մեր ռեստորանն իրավունք ունի բաց լինելու, որովհետեւ մենք ունենք նման որոշում՝ բաց լինելու, ասում էին, որ սա գիշերային ակումբ չի։ Մեզ էլ վատ տոնով ասում էին՝ «Դավայ, դավայ», տեղիցս վեր կացա, ասացի՝ դու ոստիկա՞ն ես, թե՞ փողոցի խուժան, այդ համազգեստի միջից ի՞նչ ձեւ ես խոսում, մի հատ քեզ կարգի հրավիրի, հասկացի՝ ում հետ ես խոսում։ Երբ վեր կացա ես, Արտակն ասաց՝ հաշիվը վերցնենք,  դուրս գանք, ոստիկանն ասաց՝ «Դավայ, արագացրեք»։ Այնտեղ մեկը ճանաչում էր, ասաց՝ Ռոման ջան, բան չկա, սխալ խոսեց ինքը, քաղաքացիական հագուստով տղա էր, անունով դիմեց ինձ, այդտեղից հասկացա, որ ճանաչում է ինձ, ու այդտեղ՝ կադրերի մեջ երեւում էր, որ մենք դռնից դուրս եկանք, ես այդ ժամանակ հայհոյանք լսեցի ու վազեցի ներս։ Ուրեմն, Արտակ Ալեքսանյանը առաջին վայրկյանից ասում է՝ տղերք ջան, ոչ մի բան չկա, խնդրում եմ։ Ու ես հետ վազեցի ներս, տեսա, որ ինչ-որ մեկը հայհոյանք է տվել, արդեն քաշքշոց եղավ, գցեց ոստիկանը, ներսում եղավ դիմադրություն, բայց հայհոյանքները եղել են իրենց կողմից»։

-Ձեր կողմից չի՞ եղել հայհոյանք։

-Եղել է։

-Երբ որ մենակ ետ գնացիք նե՞րս։

-Ես կնոջս հետ արդեն դուրսն էի, Արտակը ներսում հաշիվն էր փակում․․․ Այս հնչեղությունը, որ Սամվել Ալեքսանյանի եղբոր որդուն փռեցին ասֆալտին, կեցցեն, ծափահարություններ, բայց ի՞նչ էր արել     Արտակ Ալեքսանյանը․ կնոջ հետ քաղաքում զբոսնում էր, հանդիպեցի ես՝ կնոջս հետ, հրավիրեցի ներս։ Արտակը առաջին րոպեից ցանկացել է վեճը հանդարտեցնել։ Ինչո՞ւ են Արտակ Ալեքսանյանին փռել ասֆալտին, եթե ոչ Ռոման Մուրադյանին։ Ո՞ր Ռոման Մուրադյանին, որ 4 օլիմպիական չեմպիոնի անվան հետ կապված պատգամավորների հետ մի նախագծի վրա է աշխատո՞ւմ, որ կրթաթոշակ սահմանենք, այդ Ռոման Մուրադյանի՞ն։

-Դուք ՔՊ-ից պատգամավորության թեկնածո՞ւ եք եղել, հարաբերություննե՞ր եք ունեցել նախկին իշխանության հետ փոխկապակցված անձանց հետ։

-Խնդրում եմ՝ եկեք ֆիքսենք․ ես ՔՊ-ական կամ որեւէ կուսակցական երբեւէ չեմ եղել։ Ուրեմն 2012 թվականից, երբ շատ մարդիկ՝ իրենց կանանց հետ չէին կողմնորոշվում, թե որ նախարարի մոտ գնային, ես այդ ժամանակից կանգնել եմ վարչապետ Փաշինյանի կողքը՝ լինելով բոլոր հայտնի մարդկանց ընկեր։ 2012-ից էսօրվա վարչապետի հետ մի քանի տեղեր հանդիպել, շփվել ու իրար հետ ընկերական ֆորմատի մեջ շատ հարցեր ենք քննարկել։ Վարչապետը իր ֆեյսբուքյան էջով, ինձ՝ լինելով Ալեքսանյանների ընկեր, Քոչարյանների ընկեր, ասում էր՝ շնորհակալություն։ Ես ոչ մի ձեւ չեմ կաշկանդվել այդ ամեն ինչը անելիս, կանգնել եմ վարչապետի կողքին։ Այդ ընկերների կողմից ոչ մի ձեւի նեղվածություն չի եղել, որովհետեւ ես գաղափարներս կիսել եմ, որովհետեւ աղետի գոտի չպիտի լիներ եւ վերջ, որ Ղարաբաղը պետք է լիներ մերը եւ վերջ։ Այդ տղամարդկությունը ես մեր վարչապետի մեջ տեսել եմ ու կանգնել եմ կողքը։

-Հիմա կողքը չե՞ք։

-Այնքանով եմ կողքը, որ իրենց կուսակցության անդամների, պատգամավորների հետ ընկերություն եմ անում, իմ աշխատած ինստիտուտի հոգաբարձուների խորհրդում ինչ-որ նախագծերի վրա եմ աշխատում, ուզում եմ, որ մանկապատանեկան սպորտը զարգանա, ուզում եմ երեխաները մեծանան  եւ Արթուրալեքսանյաններ լինեն։

-Ձեզ որեւէ քննչական մարմնից կանչե՞լ են միջադեպից հետո։

-Չեն կանչել, լսել եմ, որ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստում։ Բայց այստեղ մի կարեւոր բան էլ կա, ասում են, որ հեսա կդատեն։ Ես ուզում եմ, որ արդարություն լինի, այս դեպքը, ես համոզված եմ, որ կոկորդներին կկանգնի։ Եթե ասֆալտին պառկեցնելով ուզում են աչոկ հավաքեն․․․․ Ականջիս հասավ նաեւ, որ պարոն Ավինյանի հրամանն է, զեկուցել են Ավինյան Տիգրանին, որ Ռոման Մուրադյանն է, ասել է՝ պոլերին պառկացրեք։ Ուրեմն այստեղ շատ կարեւոր բան եմ ուզում ֆիքսել, թե ոնց է նայելու պարոն Ավինյանը իր մոր եւ տատիկի ազգանունը կրող աղջկա աչքերին, իր հետ մանկությունից մեծացած՝ իմ կնոջ, որ քացով, խփել, պառկացրել են։

-Ո՞րն է իր բացատրությունը։

-Ես իր հետ չեմ խոսել, չեմ էլ ուզում խոսել։ Ինձ լուրեր են հասել, թող քննություն լինի, պարզվի, թե ոնց է եղել։ Ասացին՝ Ավինյանին զեկուցել են, ասել է՝ տվեք պոլերին։ Ո՞նց ա նայում ինքն իր մոր ազգանունը կրող աղջկա աչքերին, եթե ինքը նման բան է արել։

-Այսինքն՝ բարեկամական կապեր ունե՞ք Տիգրան Ավինյանի հետ։

-Այո, բայց ես երբեք  չեմ գայթակղվել ոչ կնոջս ազգականներով, ոչ էլ մյուսներով, ես ինքնուրույն մարդ եմ, երբեք չեմ ուրախացել, որ կինս նման բարեկամներ ունի։

-Նախկինում Ավինյանի հետ կոնֆլիկտ ունեցե՞լ եք։

-Ճիշտն ասած, չեմ կարողանում պատկերացնել, թե Ավինյանի հետ ինչ կոնֆլիկտ կարող եմ ունենալ, քանի որ մենք շատ տարբեր մարդիկ ենք։ Ես ուզում եմ իրեն հասնի, որ եթե կայանալու խնդիր ունես, այսպես չեն կայանում։

-Այսինքն, այդ ամենը Ձեր դեմ էր ուղղված, ոչ թե Արտակի Ալեքսանյանի։

-Ես համոզված եմ, որ Արտակ Ալեքսանյանին այնտեղ ոչ ոք չի ճանաչել, որովհետեւ մտնողների մեծ մասն ասել է՝ Ռոման ջան, հանգստացի։ Արտակ Ալեքսանյանը ոչ մի բանի մեջ չի եղել, զուտ նրա համար, որ գրեն՝ Ալեքսանյանի եղբոր տղեն է, որ ծափահարողներ լինեն։ Կամ չեմ հասկանում՝ Ավինյանն ի՞նչ խնդիր ուներ։

-Դուք անձամբ լսե՞լ եք, որ Ավինյանին զեկուցել են, թե՞ ձեզ փոխանցել են նման ինֆոմացիա։

-Ինձ այնտեղ, այդ խառը ժամանակ ասացին, որ պարետին հայհոյանք ես տվել, պարետն ասել է՝ պառկացրեք պոլին, բայց ես հո փողոցի խուժան չե՞մ, որ պարետին հայհոյանք տամ։ Ես ուզում եմ ստեղ մի կարեւոր բան ասել, որ սրանով կայանալ չեք կարող։ Կնոջ ներկայությամբ պարկեշտ ամուսնուն ասֆալտին պառկեցնել, մի քիչ նորմալ չեմ համարել։

-Դուք հարվածե՞լ եք ոստիկաններին։

-Ինձ որ հարվածում էին, այդ ժամանակ մենակ չեմ հարվածել, ինչ կարողացել, արել եմ։

-Իսկ Արտակ Ալեքսանյա՞նը։

-Արտակ Ալեքսանյանը․․․տեսագրությունների մեջ երեւում էր, որ 15 հոգով պառկել են այդ տղու վրա։

-Տեղեկություն կա, որ տեսագրություններից մեկը իրավապահներն են նկարել։

-Իրենք էլ էին անում։ Մեզ ասել են՝ կնկարենք, կքցենք։     Պատրաստված եկել էին։

-Դուք մտել եք ու ոստիկանները միանգամից եկե՞լ են։

-Մենք մտել ենք, մոտավորապես կես ժամ հետո ոստիկաններն արդեն մտել են ներս։

-Ձեր կնոջն էլ են հարվածե՞լ։

-Ճիշտն ասած, հարվածները չեմ տեսել, բայց ասում են։ Կնոջս գետնին տեսա, բայց չգիտեմ՝ ոնց է ինքը հայտնվել։

-Բոլորիդ բերման են ենթարկե՞լ։

-Այո։

-Դրանից հետո չե՞ն կանչել։

-Չէ, բայց ինձ թվում է՝ կկանչեն, հասկանանք՝ ինչ ենք արել։ Մոտավոր 50-60 հոգի եւ մի տղամարդ էր, գոռում էր՝ պառկեցրեք, մորթեք։

-Ալկոհոլի ազդեցության տա՞կ եք եղել։

-Մի երկու բաժակ խմած էլ կլինենք, բայց այնպես էլ չի, որ հարբած ենք եղել, ինքս սպորտսմեն եմ եւ այդ հոգեբանության մեջ եմ։ Չի էլ արձանագրվել, որ ոչ սթափ վիճակում ենք եղել․․․Մի կարեւոր բան եմ ուզում ասել․ եթե Տիգրան Ավինյանի հրամանն է եղել, ինքն ամաչելու է, եթե ապացուցվի, ապա փողոցում թքելու են երեսին այն մարդիկ, որոնց իրենք ժողովուրդ են ասում։

-Դուք ասում եք՝ որ պատահական չի եղել, այսինքն՝ Ձեզ հետեւե՞լ են, Ձեր հետեւից մտե՞լ։

-Ամեն ինչ հնարավոր է, որովհետեւ ես էս վերջում սկսեցի անարդարության մասին խոսել։ Կարող եմ խոսել, ասել եմ՝ Ավինյան Տիգրանը դարձավ փոխվարչապետ, փողոցում տեսա, ասացի՝ վայ, բարեւ, գլուխը թեքեց անցավ։ Մի ընկերոջ եմ ասել, ասել եմ՝ Ավինյան Տիկոյին տեսնես, ասա՝ 12 տարի է ես ձեզ ասում եմ՝ այս համակարգիչները՝ ձեր ՔՊ-ին, ես ձեր կողքն եմ, Ամերիկայից այս պիցցան՝ ձեզ։ Ես ու Ալեն Սիմոնյանն էինք, երբ նկարել էին, ընդդիմությունն էլ ասում էր՝ տեսա՞ք Ռոմանին։

-Սա առաջի՞ն դեպքն է հեղափոխությունից հետո, երբ հայտնվել եք նման իրավիճակում։

-Որ պատգամավոր չդարձա, գնացի Պարսկաստան, այնտեղ պայմանագիր կնքեցի, որոշեցի դիզելային վառելիք ներմուծել, նախկինում զբաղվել եմ այդ գործով, Պաշտպանության նախարարությունում տենդեր էր, մասնակցեցի, 3 խոշոր կազմակերպություններից 90 միլիոն դրամ ցածր գին դրեցի, տենդերը հաղթեցինք, մատակարարեցի։ Զեկուցեցին ինչ-որ տեղեր, թե դիզելային վառելիքը լավը չի, 3 խոշոր լաբորատորիաների փաստաթուղթը իմ ձեռքը պաշտպանության նախարարության չհավատարմագրված լաբորատորիան որոշեց, որ Ռոման Մուրադյանի դիզելային վառելիքը լավ չի։ Այդ մասով դիմել եմ դատարան, կարծում եմ՝ կպարզվի։ ՊՎԾ-ն մտել է, նյութեր է նախապատրաստել, եւ շատ ուրախ եմ դրա համար։

-Մատակարարումը վերջացրե՞լ եք։

-Այո, տվել ենք, ուրախ են եղել, եվրո-5 դիզելային վառելիք։ Սա երկրորդ միջադեպն է ասֆալտին փռելու։

-Երեկվա միջադեպից հետո իշխանականնեից Ձեզ զանգահարե՞լ են։

-Չէ։  Իշխանությունից մի քանի ընկեր ունեմ, որոնք առաջին րոպեից կողքս են, էն մնացածն էլ չեն հետաքրքրում։ Ես համոզված եմ, որ վարչապետն էլ այս հարցին կանդրադառնա, որովհետեւ այդ մարդու տեսակը ճանաչելով, ինքն  արդարություն է ուզում, ես էլ արդար եմ։