«Հրապարակ». Միջազգային կառույցները տեղյա՞կ են մեզ մոտ ինչ է կատարվում 

«Հրապարակ». Միջազգային կառույցները տեղյա՞կ են մեզ մոտ ինչ է կատարվում 

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը հարց է ուղղում Պարետ Տիգրան Ավինյանին․ «Շատ կարեւոր է չմոռանալ Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիայի 15-րդ հոդվածի մասին, որտեղ հստակ նշվում է, որ սահմանափակումները կիրառելի են բացառապես այնքանով, որքանով դա պահանջում է դրության լրջությունը` պայմանով, որ միջոցառումներն անհամատեղելի չեն միջազգային իրավունքով ստանձնած մեր պարտավորությունների հետ: Հռետորական հարց եմ ուզում հնչեցնել, որի առաջացման հիմքը պայմանավորված է հենց Կոնվենցիայի 15-րդ հոդվածի կարգավորմամբ․ արդյոք Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարն ու մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող այլ կառույցներն ամբողջությամբ իրազեկվա՞ծ են ՀՀ կառավարության կիրառած միջոցառումների եւ դրանք կիրառելու դրդապատճառների մասին: Սա այն պատադիր պայմանն է, որը թույլ է տալիս Կոնվենցիայի դրույթների լիակատար իրագործումը»: