Հայտնի է իրանական միջուկային օբյեկտի արտակարգ միջադեպի հետ կապված անձի ինքնությունը 

Հայտնի է իրանական միջուկային օբյեկտի արտակարգ միջադեպի հետ կապված անձի ինքնությունը 

Իրանի իշխանությունները ներկայացրել են, թե ով է եղել կապված Նաթանզեի միջուկային օբյեկտում տեղի ունեցած արտակարգ միջադեպի ենթադրյալ հեղինակը։ Վերջինս 43 տարեկան է։ Աշխատել է այդ օբյեկտում։ Ներկայումս դիմել է փախուստի եւ գտնվում է Իրանի տարածքից դուրս։ Նրա հանդեպ հայտարարվել է միջազգային հետախուզում։ Հիշեցնենք, որ արտակարգ միջադեպը տեղի էր ունեցել ապրիլի տասնմեկին։ Այն կապված էր եղել Նաթանզեի օբյեկտի էներգամատակարարման համակարգի հետ։ Թեհրանը մեղադրել է Իսրայելին, միջադեպը համարելով միջուկային դիվերսիայի փորձ։