Էրիկսենը բացել է աչքերը, նրան տեղափոխել են մարզադաշտից

Էրիկսենը բացել է աչքերը, նրան տեղափոխել են մարզադաշտից

Բժիշկները խաղացողին սրտի մերսում են կատարել, իսկ հետո, կիսապաշտպանը պատգարակով տեղափոխվել է խաղադաշտից: Էրիկսենին շտապօգնության մեքենայով տեղափոխել են մարզադաշտից: Տեղի ֆոտոլրագրողները ֆիքսել են, որ մարզադաշտից հեռանալուց ֆուտբոլիստն արդեն աչքերը բացել է։

Հիշեցնենք՝ Եվրո-2020-ի խմբային փուլի Ֆինլանդիայի դեմ խաղում Դանիայի հավաքականի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը կորցրել էր գիտակցությունը, բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար։