Զորահրամանատարների բանակցությունները հետաձգվել են 

Զորահրամանատարների բանակցությունները հետաձգվել են 

Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ ռազմական գործողությունները ղեկավարող զորահրամանատարների մակարդակով կայանալիք բանակցությունները հետաձգվել են։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ Բանակցությունները պետք է կայանայինք հեռախոսային թեժ գծի միջոցով՝ հնդկական կողմի հաղորդմամբ՝ ուղիղ կեսօրին։

Այդ բանակցությունների մասին հայտնի էին դարձել դեռ մայիսի տասին, երբ Հնդկաստանի ԱԳ նախարարությունը հայտարարել էր, որ Պակիստանի հետ ձեռք է բերվել կրակի դադարեցման պայմանավորվածություն՝ հնդկա-պակիստանյան սահմանին։