Ռաքքայում հայտնաբերվել է եղբայրական գերեզման

Ռաքքայում հայտնաբերվել է եղբայրական գերեզման

Սիրիական Ռաքքայում հայտնաբերվել է եղբայրական գերեզման, որտեղ հուղարկվորված են եղել ԻՊ ավելի քան 3500 զոհերի մարմիններ։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։

Տեղի բնակիչները հավաստիացնում են, որ որոշ զոհերի հուղարկավորել են հենց նարնջագույն այն հագուստներով, որոնք ԻՊ-ը կիրառում է իր զոհերին հրապարակային մահապատժի ենթարկելու ժամանակ։ Նախկինում նման եղբայրական գերեզմաններ հայտնաբերվել են նաեւ Սիրիայում եւ Լիբիայում, որոնցում եղել են հարյուրավոր մարդկանց դիակներ։