Քանի գրոհային է մնացել Սիրիայում․ հրապարակվել են տվյալներ

Քանի գրոհային է մնացել Սիրիայում․ հրապարակվել են տվյալներ

Սիրիայում մնացել է մի քանի հարյուր ԻՊ գրոհային։ Այս մասին հայտարարել է ահաբեկչական այդ կազմակերպության դեմ պայքարի հարցով ԱՄՆ հատուկ բանագնաց Ջեյմս Ջեֆրին։ «Մենք գրեթե ավարտել ենք մեր ռազմական օպերացիան, կապված Եփրատ գետի շրջանը ահաբեկիչներից ազատրելու հետ»,- ասել է ամերիկացի հատուկ բանագնացը մանրամասնելով, որ ներկայումս ահաբեկիչների ձեռքում դեռ մնում է 1 քառ․ կմ մակերեսով տարածք որտեղ կենտրոնացած են մի քանի հարյուր ահաբեկիչներ։ Սրանով հանդերձ, Ջեֆրին ասել է, որ Սիրիայում եւ Իրաքում մոտ քսան հազար կողմնակիցներ ունի խմբավորումը եւ պետք է պայքարել նաեւ դրանց դեմ, հետեւաբար՝ ԱՄՆ-ն չունի վերջնաժամկետ, թե երբ դուրս կբերի իր զորքերը Սիրիայից, չնայած, որ ԱՄՆ նախագահը նախ հայտարարել էր զորքերի դուրս բերման մասին, ապա մտափոխվել, պատճառաբանելով, որ պետք է պաշտպանել Իսրայելին։