«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը՝ նոր կազմով՝ առանց Սասուն Միքայելյանի

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը՝ նոր կազմով՝ առանց Սասուն Միքայելյանի

Այսօր «Մարիոթ» հյուրանոցում մեկնարկել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարը, որտեղ պետք է ընտրվի վարչության նոր կազմը:«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նոր կազմը հայտնի է: Ինչպես գրել էինք,առաջին  հնգյակում  են՝ Նիկոլ Փաշինյանը, Սուրեն Պապիկյանը, Արայիկ Հարությունյանը, Արարատ Միրզոյանը, Հակոբ Արշակյանը: Այնուհետև՝  Վիլեն Գաբրիելյան, Ռոմանոս Պետրոսյանը, Հակոբ Սիմիդյանը, Տիգրան Ավինյանը, Ռուբեն Ռուբինյանը, Արսեն Թորոսյանը, Սիփան Փաշինյանը, Նարեկ Բաբայանը, Լիլիթ Մակունցը, Արման Բոշյանը,  Մխիթար Հայրապետյանը, Վահագն Հովակիմյանը, Ալեն Սիմոնյանը, Արմեն Փամբուխչյանը, Արփինե Դավոյանը, Էդուարդ Աղաջանյանը:ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը ՔՊ վարչության կազմում չի ընդգրկվել: Նա մի քանի ձայնով պարտվել է Էդուարդ Աղաջանյանին։

Սպասվում է նորընտիր վարչության նիստ, որի ժամանակ ընտրվելու է վարչության նախագահ եւ փոխնախագահ:

Հ.Գ.ՔՊ կուսակցության վարչության նախագահ ընտրվեց Սուրեն Պապիկյանը