«Նոտր Դամ դե Պարի» մյուզիքլի վաճառքը ակտիվացել է՝ համանուն տաճարի հրդեհից հետո

«Նոտր Դամ դե Պարի» մյուզիքլի վաճառքը ակտիվացել է՝ համանուն տաճարի հրդեհից հետո

Amazon ցանցում ֆրանկո-կանադական «Նոտր Դամ դե Պարի» մյուզիքլի դիսքերի վաճառքը շատացել է Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհից հետո։ Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը, հավելելով, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կտրուկ ավելացել էր նաեւ Վիկտոր Հյուգոյի գրական գլուխգործոցի վաճառքի ծավալները։

Դիսքն արժե 14,18 եվրո։ Ձայնագրության տեւողությունը 135 րոպե է։  Կատարումը ֆրանսերեն է, սակայն կարելի է ընտրել անգլերեն, իսպաներեն գերմաներեն սուբտիտրեր տեքստը հասկանալու համար։