«Հրապարակ».Վարչապետի՝ կոռուպցիայի գծով նախկին խորհրդականը՝ միջին օղակներում կոռուպցիայի մասին

«Հրապարակ».Վարչապետի՝ կոռուպցիայի գծով նախկին խորհրդականը՝ միջին օղակներում կոռուպցիայի մասին
Արեն Մկրտչյան

Քաղաքացու օրն ինչպե՞ս եք նշելու, պատգամավորներից մեկն ասել է` կառնավալ ենք անելու, իսկ դո՞ւք․ հարցրինք  Փաշինյանի` կոռուպցիայի գծով նախկին խորհրդական, պատգամավոր Արեն Մկրտչյանին։ «Անկեղծ ասած` չգիտեմ, թե ինչպես ենք նշելու»: Իսկ հեղափոխության արդյունքներն այդքան էակա՞ն են, որ նշեք, գուցե ժամանակի գնահատականի՞ն թողնեիք. կան չկատարված խոստումներ, չկա կոռուպցիա, բայց կան կոռուպցիոն «սկանդալներ»՝ ՊՎԾ-ում, առողջապահությունում։ Դուք ե՞ւս գտնում եք, որ չկա կոռուպցիա։

«Այո, համակարգային կոռուպցիա չկա` իշխանությունների ամենաբարձր էշելոնների մակարդակով, բարձրաստիճան պաշտոնյաների որեւէ ներգրավվածություն չկա կոռուպցիոն մեխանիզմներում։ Ձեր մատնանշումները վերաբերում են միջին օղակներին. ՊՎԾ-ի եւ մնացածի մասով ընթանում է նախաքննություն, եւ այդ առնչությամբ ես ոչ մի հարցի չեմ պատասխանի»: Իսկ մնացած գործերի մասով որ ընթանում է նախաքննություն ու բարձրաձայնվում է, երկակի ստանդարտների կիրառում չէ՞, ասենք, Սանասարյան Դավիթը` ԵՊՀ-ի եւ Արամ Սիմոնյանի, ՀՔԾ պետը՝ Քոչարյանի մասին։ «Հարցրեք բարձրաձայնողներին, ինքս երբեք չեմ բարձրաձայնել»: Ո՞վ է փոխարինում Ձեզ՝ Ձեր «սուրբ» տեղը կարծես դատարկ է։ «Տեղը սուրբ չէր, սովորական աշխատանքային տեղ էր՝ զուտ կոռուպցիայի գծով։ Այո, այսօր փոխարինող չկա»: