Թոզ մի փչեք մարդկանց աչքերին

Թոզ մի փչեք մարդկանց աչքերին

ԱԺ նախկին պատգամավոր, «Քառյակ մեդիա» ՍՊԸ-ի համահիմնադիր  Միհրան Հակոբյանը անդրադարձել է Օպերայի տարածքում սրճարանների ապամոնտաժման հարցին․ «Քանի բնապահպանական թեման բացել եք, ասեմ:

Քաղաքը բնապահպանական աղետի առջև է կանգնած», գրել է նա ՖԲ իր էջոււմ շարունակելով․ «Այս քանակությամբ մեքենաները, որոնց մեծամասնությունը վաղուց յուղ են վառում հերիք չէ, մի հատ էլ` կատալիզատոր չունեն, բառի բուն իմաստով պատուհաս են քաղաքի բնակիչների համար: Թոզ մի փչեք մարդկանց աչքերին: Օպերայի բակի ասֆալտի վրա ծառ չեք տնելու ու այդ ծառերով ոչ մեկին չեք փրկելու: Երևանի համար օրհասական խնդիր է ծառ ու թուփ ունենալը, «թոքեր» ունենալը:

90-ականներին վիճակը շատ վատ է եղել, մարդիկ գոյատևման հարց են լուծել` ծառերը կտրելով, վառելով, տաքանալով: Իհարկե, հասկանում եմ, որ ինչ-որ բան քանդելն ավելի հեշտ է, քան կառուցելը, բայց կլինի՞ գոնե սկսեք քննարկելը քաղաքին «թոքերով» ապահովելու հարցը, ասենք` Նորքի ոչնչացված անտառը վերականգնելու հարցը, քաղաքի շրջակայքում անտառներ ստեղծելու հարցը: Ձևը չգիտե՞ք, ղազախներին հարցրեք, կասեն, թե Աստանայի շուրջբոլորը` չոլի մեջտեղը, ոնց անտառներ տնկեցին ու ինչ խնդիր լուծեցին սերունդների համար»