ԲԴԽ ևս մի անդամ հրաժարական տվեց

ԲԴԽ ևս մի անդամ հրաժարական տվեց

Բարձրագույն դատական խորհրդի անդամ Արմեն Խաչատրյանը հրաժարականի դիմում է գրել։  Այս մասին տեղեկանում ենք ԲԴԽ-ի Facebook-յան էջից․

« Հայտնում եմ նաև, որ նպատակահարմար չեմ համարում մասնակցել ԲԴԽ նիստում սույն հրաժարականի քննարկամնը։ Հայտնում եմ նաև, որ որպես դատավոր շարունակելու եմ իմ հնարավորության սահմաններում աջակցել դատաիրավական բարեփոխումների գործընթացին մեր համար կարևորագույն այս ժամանակաշրջանում»,- իր հրաժարականի դիմումում գրել է Մկրտչյանը։

Նշենք, որ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականից հետո անցած շաբաթ իր հրաժարականի մասին հայտարարեց նաև նրան այդ պաշտոնում ժամանակավորապես փոխարինող Գևորգ Դանիելյանը: