Փողոց փակելը քաղաքացիական գիտակցության ամենաբարձր կետն է

Փողոց փակելը քաղաքացիական գիտակցության ամենաբարձր կետն է

Ընթանում է Սպորտի և երիտասադության հարցերի նախարարության  «Երիտասարդական մրցանակաբաշխությունը»: Երիտասարդներին պարգևատրելու են 11 անվանակրգում՝ հայրենիքի երիտասարդ պաշտպան, երիտասարդական մշակութային գործիչ, երիտասարդ բժիշկ, երիտասարդ մարզիկ, երիտասարդ գիտնական, երիտասարդ գոծարար, երիտասարդ բնապահպան, երիտասարդ գյուղատնտես, երիտասարդ աշխատող, երիտասարդ հայրենադարձ և տարվա երիտասարդ:

Սպորտի փոխնախարար Քրիստինե Ասատրյանին հարցրինք, թե ինչ չափորոշիչներով է որոշվելու տարվա երիտասարդը, ասաց՝ իր ակտիվությամբ, իսկ հարցին, թե փողոց փակելը հաշվում են, ասաց, որ դա քաղաքացիական գիտակցության ամենավերջին կետն է: