Մուսաների սիրելին՝ Վլադիմիր Վիսոցկի

Մուսաների սիրելին՝ Վլադիմիր Վիսոցկի

Եզակի են այն արվեստագետները, որոնց գրեթե հավասարապես ճանաչում, սիրում ու գնահատում են ե՛ւ իրենց հայրենիքում, ե՛ւ դրա սահմաններից դուրս: Վլադիմիր Վիսոցկին այդ քչերից մեկն է:

Հայաստանում էլ շատ երկրպագուներ ունի գրեթե բոլոր մուսաների հովանու տակ ծնված այդ զորեղ անհատականությունը: Ինքս՝ որպես Վիսոցկու թարգմանիչ, մեկ անգամ չէ, որ համոզվել եմ դրանում։ Նրա անմնացորդ այրումն ու ստեղծագործական կիրքը, ուժն ու համարձակությունը, բացարձակ անկեղծությունն ու անմիջականությունն առանձնահատուկ դրսեւորվում էին սեփական երգերի անզուգական կատարումներում, եւ երեւի այնքան էլ զարմանալի չէր, որ երբ երգչի մահից հետո մամուլում նոր-նոր տպագրվում էին նրա ստեղծագործությունները, շատերն էին կասկած հայտնում , թե առանց հեղինակի կատարման՝ նրա տողերը հազիվ թե ցանկալի ներգործություն ունենան: Ի դեպ, կենդանության օրոք խորհրդային իշխանությունների կողմից մերժված, անգամ հալածված Վիսոցկին իր բանաստեղծություններից միայն մեկն է տպագրված տեսել։

Վիսոցկու երգերի խոսքերը հավուր պատշաճի գրված սովորական տեքստեր չեն բնավ: Երգից անկախ էլ՝ դրանք պահպանում են իրենց ինքնուրույն գոյությունը, խոհական, զգացմունքային մեծ լիցքեր պարունակում: Ընդ որում, Վիսոցկու համար գրեթե ոչ բանաստեղծական թեմաներ ու սյուժեներ չկային, առօրյա կյանքի յուրաքանչյուր բնագավառ, ցանկացած երեւույթ պոեզիայի նյութ էր դառնում նրա տողերում: Զուր չէ, որ մի առիթով ասել է. «Հեղինակային երգում ամենագլխավորը տեքստն է, ինֆորմացիան, պոեզիան: Դա ընդհանրապես երգ էլ չէ, բանաստեղծություններ են, որոնք կատարվում են կիթառի կամ ակորդեոնի նվագակցությամբ, որտեղ, ունկնդրի վրա ներգործության ուժը մեծացնելու համար, շեշտված է դրանց ռիթմական հնչողությունը: Ուստի երգի վրա հարկավոր է ավելի երկար ու մանրակրկիտ աշխատել, քան բանաստեղծական ծավալուն ստեղծագործության: Այն պետք է նաեւ առավել շատ մաքրել ու հղկել, որպեսզի միաժամանակ թե՛ լսելիքին, թե՛ հոգուն հասնի»:

 

Նավերը

Կկանգնեն նավերը ու կճանապարհվեն,
Բայց դառնո՛ւմ են նրանք հողմ-անձրեւի միջnվ…
Չանցած մի կեu տարի՝ ու ես կհայտնվեմ,
Որ նորից հեռանամ էլի մի կես տարnվ:

Դառնnւմ են բոլnրը, բայց n՛չ՝ ընկերդ թանկ,
Ո՛չ անչափ սիրելի, hավատարիմ կանայք։
Դառնnւմ են բոլnրը, բայց n՛չ՝ ով պետք է շատ...
Չե՛մ հավատում ես ինձ, չեմ վստահում քեզ, բա՛խտ:

Ո՜նց եմ ուզում, սակայն, hnւսալ, որ սա կանցնի -
Ո՛չ իմ, ո՛չ ուրիշի նավերն էլ չե՛ն այրի։
Ես, ինչ խոսք, ետ կգամ, ուր էլ ճամփաս տանի,
Ես, ինչ խոսք, կերգեմ դեռ՝ չանցած մի կես տարի։

 

Ձմռան ձյան պես...

Ձմռան ձյան պես մաքnւր, պարզ, անբասիր էր նա,
Հիմա՝ ցեխակոլոլ մուշտակ է սամույրի։
Բայց այրում է ձեռքu նրա նամակն ահա,
Եվ հաuնnւմ է տանջող ճշմարտությnւնը ինձ.

Դիմակ էր, ուրեմն, տառապանքը նրա,
Եվ nւր nր է հանդեսն ավարտին կhաuնի,
Այս անգամ պարտվեցի, ես ծուղակը ընկա,
Բայց հուսով եմ, որ էլ նման բան չի լինի։

Մտածեցի՝ արդեն hաշված են օրերն իմ,
Երակներիu մեջ սե՛ւ, հարա՛մ արյnւն խուժեց:
Եu ճզմեցի նամակը, ինչպեu գլուխն oձի,
Ու մատներիu միջով դավի թnւյն կաթկթեց:

Չե՛մ ճանաչի, uակայն, եu oրհաս nւ տանջանք.
Կսրբի արցունքս քամին այս դիմահար,
Չի՛ հասնի նժույգիս էլ ո՛չ մի անարգանք,
Հետքերս չի՛ ծածկի մրրիկը խելագար։

Դե ինչ, այս երկնի տակ մռայլ ու ամայի,
Ես թողնում եմ արդեն ետեւում հավիտյան
Մեխակի քնքշանքը, բույրը մանուշակի,
Ու ձյունախառն արցունքն անցյալ իմ դառնության։

 

Չեմ սիրում

Ճակատագրական վախճան չեմ սիրում,
Չեմ հոգնում երբեք կյանք ու աշխարհից։
Աշուն, թե գարուն ինձ չեն գրավում,
Երբ հիվանդ եմ կամ խմում եմ նորից։

Չե՛մ սիրում ես պաղ լկտիությունը,
Ոգեւորություն, հիացք կատարյալ,
Եվ կամ, երբ օտար, անծանոթ մեկը
Կողքից փորձում է նամակս կարդալ։

Չե՛մ սիրում կիսատ-պռատ եu ոչինչ,
Կամ՝ երբ կտրում են զրույցդ հանկարծ։
Չեմ սիրում մեկին խփել թիկունքից,
Դեմ եմ կրակել նաեւ դեմ դիմաց։

ճշմարտանման սուտն եմ ես ատում,
Կասկածի որդը, հարգանքը քսու,
Կամ՝ երբ հենց դիտմամբ քեզ հակառակվում,
Ասես երկաթ են ապակուն քսում։

Չե՛մ սիրում չափից դուրս վստահություն.
Լավ է՝ չգործե՛ն արգելակները։
Ցավում եմ. «պատիվ» բառն է մոռացվում,
Եվ ասես պատիվ է մատնությունը:

Չե՛ն ծնվnւմ իմ մեջ կարեկցանք nւ ցավ,
Երբ ես թեւեր եմ տեսնում կոտրված,
Չե՛մ uիրnւմ բիրտ ուժ, խեղճություն անճար,
Բայց եւ խղճում եմ Հիսուսին խաչված:

Ինձ էլ չե՛մ սիրում, երբ վախվորած եմ,
Ծեծն անմեղների չեմ կարող տանել։
Նաեւ՝ երբ հոգուս մեջ են խցկվում,
Առավե՛լ՝ երբ որ թքում են այնտեղ:

Կրկես ու մանեժ ես չեմ ընդունում.
Շատ հեշտ է այնտեղ միլիոնը մանրել:
Թող nր լավ կյանք են դեռ մեզ խnuտանում,
Մեկ է, ամենն այդ չե՛մ կարող uիրել:

 

Դողս բռնեց...

Դողս բռնեց էլի, ու սարսուռն ինձ պատեց,
Սիրտս դղրդում է, ոնց քարը տակառում:
Փռչոտ մի տականք է լկտի բազմել իմ մեջ`
Դժնի կերպարանքով ու թաթերով կառչուն:

Երբ ընկերներս իմ տառապանքը տեսնում
Ու քրթմնջում են, թե հարբելու է նորից, -
Նեղվում եմ, նրա հետ ես տեղս չե՛մ գտնում.
Իմ օդն ագահ կլլում, կեղեքում է նա ինձ:

Ո՛չ երկրորդ մի ես, ո՛չ նմանակ է նա.
Անհեթեթ են, անմիտ որակումներն ամեն:
Հարամ արյունն է իմ. միս-արյուն ենք հիմա:
Ֆանտաստները անգամ էստեղ կմոլորվեն:

Նա սպասում է, թե երբ կյանքս կմարի,
Քառատողեր է նա գրոտում իմ ձեռքով:
Ու դառնում եմ ես չար, եսամոլ ու բռի.
Կծախե՛մ բոլորին` մեկ առ մեկ, թե խմբով:

Չէ՛, ես արդարացում չեմ որոնում բնավ.
Թո՛ղ որ անցնի կյանքը, հալվի, անէանա:
Բայց չե՛մ կարող ներել մութ ակնթարթը այն,
Եթե հանկարծ տիրի, գերազանցի ինձ նա:

Ու ես էլի վերջին իմ ուժերն եմ ժողվում.
Ո՛չ մի կերպ չի պրծնի խարդախ այդ սրիկան:
Թույն եմ իմ կոկորդն ու երակները մղում.
Թո՛ղ լափի, թո՛ղ սատկի - եկա՛ հախից նրա:

 

Իմ հոգում  

Իր մոմերն է իմ դեմ երեկոն միշտ վառում,
Ու քո դեմքը չքնաղ պարուրվում է ծխով...
Բայց համաձայն չեմ ես, թե օրերը բուժում,
Ամեն ինչ ծածկում են մոոացման նուրբ քողով։

Չե՛մ ազատվի հիմա թափուր այս անդորրից.
Ախր, ո՛ղջն՝  ինչ  իմ մեջ  մեկ տարի առաջ կար,
Ինքն անգամ չզգալով՝ խլեց նա ինձանից,
Տարավ նավահանգիստ ու հետո՝ շոգենավ։

Ամայի է հոգիս՝ անապա՛տ մի ունայն,
Էլ ինչո՞ւ եք կանգնել դատարկ հոգուս վրա։
Սարդոստայն է այնտեղ, խեղված երգեր միայն,
Դրանից զատ, ինչ կար, նա հավաքեց տարավ։

Անուղի է արդեն իմ մեջ ամեն ձգտում.
Թե քրքրեք հոգիս, դուք կգտնեք միայն
Երկու կիսաֆրազ, պռատ տողեր ու տուն,
Իսկ մնացյալն արդեն Փարի՛զն է, Ֆրանսիա՜ն։

Ւր մոմերն է իմ դեմ երեկոն միշտ վառում,
Ու քո դեմքը չքնաղ պարուրվում է ծխով,
Բայց  չե՛մ հավատում ես. օրերը չե՛ն բnւժnւմ,
Ու լոկ հոգինե՛ր է ժամամակը խեղում՝
Ամեն ինչ ծածկելով մոռացման մութ քողով:

 

Հերթում ամենքից առաջ էինք

Ւսկ մարդիկ անվերջ քրթմնջում էին,
Արդարություն են միշտ մարդիկ ուզում.
- Հերթում ամենքից մենք աոաջ էինք,
Ւսկ ով վերջում էր, ուտում է ներսում:

Նրանց, ոնց կարգն էր, բացատրեցին.
- Մենք խնդրո՜ւմ ենք ձեզ, գնացե՛ք հեռու:
Ուրի՜շ են նրանք՝ արտասահմանցի,
Իսկ դուք, ներեցեք, ո՞վ եք, ինչացո՞ւ:

Իսկ մարդիկ անվերջ մրթմրթում էին,
Արդարության են դեռ հետամտում,
Հերթում ամենքից մենք առաջ էինք,
Իսկ ով վերջում էր, նրա՛նք են ուտում:

Եվ հերթապահը հաuկացրեց նորից.
- Եu ձեq խնդրո՜ւմ եմ՝ գնաք անաղմուկ:
Ուտողները, դե, պատգամավո՜ր են,
Իսկ դուք, ներեցե՛ք, ախր, ո՞վ եք դուք:

Իսկ մարդիկ գոռում, գոռգոռում էին,
Արդարություն են մարդիկ միշտ ուqում.
- Հերթում ամենքից մենք առաջ էինք,
Բայց ով վերջում էր, ուտում է ներսում:

 

Առաջաբանն ու բանաստեղծությունների
թարգմանությունը՝ Լեւոն ԲԼԲՈՒԼՅԱՆԻ

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ