«Ռեալը» գնում է Էդեր Միլիտաոյին

«Ռեալը» գնում է Էդեր Միլիտաոյին

Մադրիդի արքայական ակումբը հայտարարել է, որ եկել է համաձայնության «Պորտուի» հետ պաշտպան Էդեր Միլիտաոյի տրանսֆերի հարցում։ Քսանմեկամյա բրազիլացու հետ իսպանական ակումբը կկնքի պայմանագիր մինչեւ 2025 թվականը։ Միլիտաոն կմիանա թիմին արդեն առաջիկա ամռանը։ Թեեւ «Ռեալը» պաշտոնապես չի հայտնում, թե որքան է արժեցել տրանսֆերը, սակայն մարզական մամուլում շրջանառվում են լուրեր, որ իսպանացիները բրազիլացու համար վճարել են 50 միլիոն եվրո։