Զորակցում ենք կոռուպցիայի կազմաքանդմանն ուղղված գործողությունների մեկնարկին

Զորակցում ենք կոռուպցիայի կազմաքանդմանն ուղղված գործողությունների մեկնարկին

Ազատամարտիկների դաշինքը տարածել է հետեւյալ հայտարարությունը․ «Հիմք ընդունելով ՀՀ Վարչապետի ելույթում հնչեցրած դատաիրավական համակարգում առկա լրջագույն խնդիրների, ինչպես նաև ձևավորվող  հակահեղափոխական ուժերի առերևույթ ակտիվացման և Քառօրյա Պատերազմի հետ կապված հիմնավոր մտահոգությունները, Ազատամարտիկների դաշինքը 
ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է՝

Ակնհայտ է, որ նախորդ իշխանությունների կողմից ձևավորված կոռուպցիոն կլանի դեմ հնարավոր չէ պայքարել հասարակության վստահությունը չվայելող դատաիրավական գործող համակարգի միջոցով:
Ազատամարտիկների դաշինքն ողջունում և կարևորում է, երկրում նախորդ իշխանությունների ներդրած, համակարգային կոռուպցիայի կազմաքանդմանն ուղղված կառավարության գործողությունների մեկնարկը:

Հաշվի առնելով վերոգրյալը և նկատի ունենալով հակահեղափոխական ուժերի դեմ անհետաձգելի պայքարի անհրաժեշտությունը՝ Դաշինքն իր զորակցությունն է հայտնում մեկնարկած գործընթացի կապակցությամբ,  և կոչ է անում մարտական բոլոր ընկերներին, միասնաբար լծվելու կառավարության կողմից սկիզբ դրված բարեփոխությունների անշրջելիությունն ու շարունակականությունը ապահովելու գործին»: