Շիրակի մարզպետը նոր խորհրդական է նշանակել

Շիրակի մարզպետը նոր խորհրդական է նշանակել
Տիգրան Պետրոսյան

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի որոշմամբ մարզպետի խորհրդականի պաշտոնում է նշանակվել «ՇԵՄՄ» հաշվապահական կենտրոնի հիմնադիր Տիգրան Մինասյանը ,  վերջինս նշանակվել է ներկայումս ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանի փոխարեն և համարվում է մարզպետի թիմի անդամ։

Խոսակցություններ կան, որ փոխմարզպետի պաշտոնում կնշանկվի մարզպետի ընկեր Ղարիբ Հարությունյանը,ով վերջերս սկանդալի կենտրոնում հայտնվեց :Գյումրին առանց տնակների հիմնադրամի ներկայիս տնօրենը նրան մեղադրում է հոգաբարձուների խորհրդին կեղծ փաստաթղթեր  ներկայացնելու և չարաշահումների մեջ: Սակայն մինչ օրս հիմնադրամի ներկայիս տնօրենը  հրապարակայնորեն որևէ տեղեկություն չի տրամադրել,ինչը խոստանում էր առաջիկայում անել  ։