«Սկայպ»-ի աշխատանքում խափանումներ են եղել

«Սկայպ»-ի աշխատանքում խափանումներ են եղել

«Սկայպ» օգտագործող օգտատերերը աշխարհի տարբեր երկրներից ահազանգել են, որ համակարգի աշխատանքում խափանումներ են տեղի ունեցել։ Մարդիկ պարզապես չեն կարողացել մուտք գործել իրենց օգտահաշիվներ։ Բացի այդ, համակարգը նորմալ չի գործել։ Խափանումներ են եղել ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Գերմանիայում, Ճապոնիայում, Իտալիայում, Մեծ Բրիտանիայում։ Ամենաշատ դժգոհությունները ի դեպ, եղել են Մոսկվայից։