Հրաման՝ Վազգեն Սարգսյանի 60-ամյակի հոբելյանական հանձնաժողով ստեղծելու մասին

Հրաման՝ Վազգեն Սարգսյանի 60-ամյակի հոբելյանական հանձնաժողով ստեղծելու մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մարտի 1-ին, որոշում է ստորագրել՝ Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակը նշելու համար հոբելյանական հանձնաժողով ստեղծելու և դրա կազմը հաստատլու մասին։ Հանձնաժողովի կազմում են՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, (հանձնաժողովի նախագահ), ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյան, (հանձնաժողովի նախագահի տեղակալ ) ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյան, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյան, ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյան, ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյան, Երևանի քաղաքապետ Հայկ Մարության, ՀՀ ոստիկանապես Վալերիյ Օսիպյան։

Հիշեցնենք, որ կառավարության փետրվարի 28-ին, որոշում ընդունեց Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակը հանդիսավորությամբ նշելու նպատակով՝ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ պաշտպանության նախարարությանը գումար հատկացնել՝ 12 միլիոն 887 հազար 600 դրամ: