Հալեպում վերականգնվել է երկաթուղային հաղորդակցությունը

Հալեպում վերականգնվել է երկաթուղային հաղորդակցությունը

Սիրիական իշխանությունները վերականգնել են երկաթուղային հաղորդակցությունը Հալեպի ու Ջիբրինի միջեւ: Առաջիկայում կվերականգնվի նաեւ երկաթուղային հաղորդակցությունը Հալեպի ու Դամասկոսի միջեւ:Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, նշելով, որ սիրիական իշխանությունները մյուս կողմից ցանկանում են վերականգնել նաեւ երկաթուղային տրանսպորտի աշխատանքը Լաթաքիայի հետ: Ներկայումս գործում է միայն Հալեպ Տարտուս երթուղին: Մինչեւ պատերազմը արաբական այս երկիրն ուներ զարգացած երկաթուղային տրանսպորտային ենթակառուցվածքներ: Ներկայումս փորձ է արվում վերանորոգել գծերն ու վերագործարկել դրանք: