Բազմաթիվ զոհեր և վիրավորներ. խոշոր հրդեհ՝ Թուրքիայում

Թուրքիայի Չինար-Մազըդաղ շրջանում խոշոր հրդեհ է տեղի ունեցել:
Տեղեկությունը հայտնել է TRT Haber-ը։
Հաղորդվում է, որ միջադեպի հետեւանքով զոհվել է 5 մարդ, վիրավորվել՝ 44-ը, որոնցից 10-ի վիճակը ծանր է։
Հրդեհը կանխելու համար տարածք են բերվել համապատասխան կառույցների ստորաբաժանումները։
Այլ մանրամասներ չեն նշվում:
Կարծիքներ