Փաշինյանի վարչապետության մեկ տարին` Պուտինի հետ չգժտվեց, Ալիեւի հետ` չբարեկամացավ. Tsargrad.tv. մաս 2-րդ

Փաշինյանի վարչապետության մեկ տարին` Պուտինի հետ չգժտվեց, Ալիեւի հետ` չբարեկամացավ. Tsargrad.tv. մաս  2-րդ

Մայիսի ութին լրացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման մեկ տարին: Այս տարի նաեւ լրացավ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հրադադարի ռեժիմի հաստատման համաձայնագրի քսանհինգամյակը: Մոսկովյան Tsargrad TV-ն ներկայացնում է Փաշինյանի վարչապետական գործունեության մեկամյա շրջանի ամփոփումը, ըստ մի շարք ուղղությունների:

Ռուսաստանի հետ բարեկամությունը ինչ վիճակում է

Ինչպես գրում է ռուսական լրատվամիջոցի մեկնաբան Կամրան Հասանովը, չի կարելի ամփոփել Փաշինյանի պաշտոնավարման մեկ տարին, առանց խոսելու նրա վարած արտաքին քաղաքականության մասին: Հենց սկզբից Երեւանի նոր իշխանավորները կասկածանքներ առաջացրեցին Մոսկվայի մոտ: «Արդյոք նա Վաշինգտոնից ուղարկված Սորոսի գործակալը չէ»,- մտածում էին Ռուսաստանում, հիշելով, որ ինչ որ Փաշինյանի կուսակցությունը ինչ որ մի ժամանակ առաջ են քաշել ԵԱՏՄ կազմից Հայաստանի դուրս գալու հարցը: Փաշինյանի առաջին քայլերից էր ՀԱՊԿ այն ժամանակվա գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի ձերբակալությունը եւ հետապնդումը Կրեմլի վաղեմի բարեկամ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ: Հայաստանի իշխանությունները սկսեցին ստուգումներ ռուսական բիզնեսը ներկայացնող ընկերություններում: Առկա են տարաձայնություններ նաեւ կապված գազի գնի հետ: Չնայած այս ամենին, բացասական տեղաշարժեր տեղի չեն ունեցել: Իր ամեն մի ելույթում Փաշինյանը հայտարարում է, որ Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի դաշնակիցը, իսկ ՀԱՊԿ ու ԵԱՏՄ անդամակցությունը անշրջելի է: Այդ դաշնակցությունը նրան ամենեւին չի խանգարում, որպեսզի համագործակցի Արեւմուտքի հետ:

Սառույցը Ղարաբաղյան հարցում դեռ չի հալվել

Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերություններում, ինչպես որ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում է, փոփոխություններ չեն եղել: Մայիսի տասնմեկին լրացավ Բիշքեկի հրադադարի արձանագրության կնքման քսանհինգամյակը: Ղարաբաղյան հակամարտության հարցը, սակայն մնում է դեռ չլուծված: Միակ դրական տեղաշարժը կարելի է համարել այն, որ առաջին անգամ ապրիլյան սրացումից հետո, տեղի ունեցավ երկու լիդերների հանդիպում: Այն ընթացավ Վիեննայում այս տարվա մարտի երեսունին: Վերականգնվեցին նաեւ հանդիպումները ԱԳ նախարարությունների մակարդակում: Մնացականյանն ու Մամեդյարովը պայմանավորվել են արագացնել գերիների փոխանակությունն ու իրականացնել երկու կողմերի ԶԼՄ ներկայացուցիչների այցելությունները: Սրանք, սակայն դեռ կոսմետիկ միջոցներ են: Ալիեւի համար Փաշինյանի հետ պայմանավորվելը քիչ բարդ չի լինի, քան Սերժ Սարգսյանի պարագայում էր: Փաշինյանը փորձում է բանակցություններին մասնակից դարձնել նաեւ ղարաբաղյան կողմին, իսկ իր որոշումը խոստացել է համաձայնեցնել ժողովրդի հետ: Ահա այսպիսին է եղել Փաշինյանի վարչապետության մեկ տարին: