Ի՞նչ է փոխելու Սասուն Միքայելյանը ԵԿՄ-ում (տեսանյութ)

Ի՞նչ է փոխելու Սասուն Միքայելյանը ԵԿՄ-ում (տեսանյութ)
Սասուն Միքայելյան

Սասուն Միքայելյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ իր՝ ԵԿՄ նախագահ դառնալու մասին լուրերին: Hraparak.am-ի հարցին, թե ինքը տվե՞լ է արդեն իր համաձայնությունը առաջադրման համար, Միքայելյանն ասաց, որ ինքն արդեն առաջադրվել է, կլինի համագումար, համագումարը կորոշի:

Իսկ թե ինչ է փոխելու նա այդ կառույցում, ազատամարտիկ պատգամավորը հիշեցրեց, որ արցախյան ազատամարտի շնորհիվ ազատագրել են 10 հազար 400 քառակուսի կիլոմետր տարածք, և դրանում մեծ դեր են ունեցել նաև երկրապահները: Հիմա պետք է այդ արժեքները պահպանել և ճիշտ ներկայացնել:

Մանրամասն՝ տեսանյութում: