Արդյոք քաղցկեղը կարող է՞ փոխանցվել ժառանգաբար

Արդյոք քաղցկեղը կարող է՞ փոխանցվել ժառանգաբար

Բրիտանացի բժիշկները պարզել են, թե արդյոք կարող է քաղցկեղը փոխանցվել ժառանգաբար։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ որոշ օնկոլոգիական հիվանդությունները կարող են նաեւ այն ունեցողի մոտ ազգականների մոտ ժառանգաբար փոխանցվել։ Այս մասին հայտնում է oreanda.ru-ն։ Գիտնականները հայտարարել են, որ եթե ընտանիքի անդամների մեկն ունի քաղցկեղ, ապա բացառված չէ, որ նույն հիվանդությունը ունենան նաեւ նրա մոտ ազգականները կամ ընտանիքի անդամները, թեեւ հավանականության տոկոսը բարձր չէ։ Սովորաբար ժառանգական հակում ունեն արգանդի, ձվարանների, կաթնագեղձի ու աղիների օնկոլոգիական հիվանդությունները։