Ջերմ նամակ Թրամփին՝ Փհենյանից

Ջերմ նամակ Թրամփին՝ Փհենյանից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ լիովին հնարավոր է, որ նոր հանդիպու տեղի ունենա իր եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի միջեւ։ Այս մասին Սպիտակ տան ղեկավարը ասել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ Թրամփը չի մանրամասնել, թե կոնկրետ երբ կկայանա հանդիպումը, եւ ընդամենն ասել է՝ շուտով։ «Նա իր խոսքի տերը եղավ եւ դա ինձ համար շատ կարեւոր է»,- հավելել է ԱՄՆ նախագահը։ Թրամփը նաեւ տեղեկացրել է, որ Կիմ Չեն Ընից շատ ջերմ նամակ է ստացել եւ իր ու Կիմի հարաբերությունները գերազանց են։