Լրագրողները ջախջախել են պատգամավորներին

Լրագրողները ջախջախել են պատգամավորներին

Այսօր  տեղի ունեցավ  ԱԺ պատգամավորների եւ լրագրողների ֆուտբոլային թիմերի պատասխան հանդիպումը, որտեղ լրագրողների թիմը քարը քարի վրա չթողեց պատգամավորների  թիմից՝ 14։5 հաշվով ջախջախիչ պարտության մատնելով վերջիններիս։ 

Լրագրողների թիմի բոլոր անդամները եւ նույնիսկ դարպասապահը գոլի հեղինակներ են դարձել։

ԶԼՄ ներկայացուցիչների  թիմում հանդես էին գալիս Արսեն Սարգսյանը, Դավիթ Խուդավերդյանը, Սևակ Գրիգորյանը, Սեյրան Վանցյանը, Եսայի Պետրոսյանը, Վաչիկ Գրիգորյան, Խաչատուր Էլոյանը, Նարեկ Բարսեղյանը, Կորյուն Ղազարյանը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն էին Մխիթար Հայրապետյանը, Երջանիկ Հակոբյանը, Արտակ Մանուկյանը, Գևորգ Պապոյանը, Ռուստամ Բաքոյանը։ 

Նախորդ խաղում  լրագրողները հաղթել էին 4։2 հաշվով։